Պապոյանը տեսակապով ներկայացրել է ՀՀ ագրոարդյունաբերության հեռանկարները ԵԱՏՄ նիստում

Պապոյանը տեսակապով ներկայացրել է ՀՀ ագրոարդյունաբերության հեռանկարները ԵԱՏՄ նիստում

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին տեսակապի միջոցով մասնակցել է Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի վեցերորդ նիստին, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով ոլորտային հիմնական ուղղություններին և նախատեսվող ծրագրերին։

Մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները, տնտեսական գործընթացների առաջխաղացման ուղիները, գիտահետազոտական աշխատանքների իրականացման և թվայնացման նշանակությունը։

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2026 թվականին՝ Ղազախստանի տարածքում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---