Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է․ Օրակարգում է նաև Արշակ սրբազանի ծառայության հնարավոր կասեցման հարցը![]() 25 նոյեմբերի 2025 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է եպիսկոպոսաց ժողովը, որի օրակարգում ներառված են մի շարք կարևոր հարցեր։ Դրանց թվում է նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայության հնարավոր կասեցման հարցը` կապված իշխանությունների կողմից Սրբազանին վերագրվող տեսագրության հետ, հայտնում է «Փաստինֆոն»։ Եպիսկոպոսները զերծ են մնում մեկնաբանություններ տալուց։ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օրակարգ չի ստացել, հրավիրվել է ժողովին՝ հարցեր քննելու համար։ Նա նշել է, որ բոլոր հարցերի պատասխանները կստանան ժողովից հետո։ Հարցին՝ ընդհանրական մոտեցմանն է համապատասխան՝ սրբազանը պատասխանելէ՝ միշտ։ Նա նշել է, որ ժողովից առաջ որևէ մեկն իրավունք չունի հայտարարություն անել։ Աբրահամ սրբազանը հստակ պատասխան չի տվել, թե ինչպես է ստացվել, որ իր ներկայությամբ պատարագի ընթացքում զեղչվել է Վեհափառ հայրապետի անունը։ Սրբազանը նշեց, որ այդ հարցը ևս ժողովի օրակարգում է։ Ավելի վաղ Արշակ սրբազանը, անդրադառնալով համացանցում տարածված և իրեն վերագրվող տեսանյութին, հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ եմ համարում արհամարհել»։Համացանցում տարածվել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութ, որն առնչվում է նրա անձնական կյանքին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |