Տավուշում հրդեհաշիջման ժամանակ վթարի է ենթարկվել ծառայողական մեքենան. Փրկարար է զոհվել![]() 27 նոյեմբերի 2025 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։ Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող: Ըստ առողջապահության նախարարության, բոլոր տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ ՀՀ ՆԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է. «Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է: Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար: Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափոխումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում: Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»։ Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |