Պոլսո պատրիարքը կմասնակցի Հռոմի պապի պատվին Էրդողանի ընդունելությանն Անկարայում

Պոլսո պատրիարքը կմասնակցի Հռոմի պապի պատվին Էրդողանի ընդունելությանն Անկարայում

PanARMENIAN.Net - Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Հռոմի պապի պատվին Էրդողանի կազմակերպած ընդունելությանը, հայտնում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը։

«Ինչպես հայտնի է նոյեմբերի 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ եկեղեցու Հոգևոր պետ՝ Լեոն ԺԴ Սրբազան քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության ընդունելութուն է կազմակերպում, որին հրավիրված է նաև Նորին Ամենապատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պատրիարք Մաշալյանը միջոցառման ավարտից հետո նույն օրը գիշերային ժամերին վերադառնալում է Պոլիս։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Հռոմի Պապ Լեոն 14-րդը նոյեմբերի 27-ից 30-ը լինելու է Թուրքիայում։նախատեսվում է Պապի և Էրդողանի հանդիպումը, որտեղ կողմերը քննարկելու են Թուրքիա-Վատիկան հարաբերություններին, Պաղեստինի շուրջ տիրող իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր։

Նոյեմբերի 28-ին Լեոն 14-րդը այցելելու է Նիկեայի (Իզնիկ) Բազիլիկա և Այա Սոֆյա մզկիթ։ Այցը նվիրված է Նիկեայի 1-ին Տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---