Դուրս գալով ԱՊՀ-ից` Վրաստանն իրեն փակուղի է մտցրել13 հունիսի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Վրացական խորհրդարանի որոշումը, որն ուրբաթ օրը ձեւականորեն ավարտել է ԱՊՀ-ից երկրի դուրս գալու գործընթացը, շատ առումներով տեխնիկական է, բայց դրա հետ մեկտեղ ավելի շատ է փակուղի մտցնում Վրաստանին: Այդ մասին հայտարարել է Պեդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը: Պատգամավորը նշել է, որ Վրաստանի անհաջողությունները սկսվեցին այն պահից, երբ նա ուղղվածությունն ԱՊՀ-ից փոխեց դեպի հեռավոր հորիզոններ` «Վաշինգտոն, Բրյուսել եւ ՆԱՏՕ»:«Մնալով ԱՊՀ մեջ` վրացական իշխանությունները կարող էին բարձրացնել իրենց երկիրը Համագործակցության մեջ ինտեգրման հաշվին, ինչպես նաեւ փրկել տարածքային ամբողջականությունը, քանի որ հենց ԱՊՀ հարթակում նրանք կարող էին ապահովել հարավ-օսեթական խնդրի խաղաղ լուծումը»,- ասել է նա: Այդ վերափոխումների արդյունքում Վրաստանը ստացել է ծանրագույն քաղաքական ճգնաժամ, մինչեւ հիմա չի մտել ՆԱՏՕ, ինչպես նաեւ նրա կազմից դուրս են եկել երկու պետություններ. անցյալ տարվա օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախոթւյունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի մասին» որոշումը, որի համաձայն ավարտվել է ԱՊՀ-ից երկրի դուրս գալու գործընթացը: «Վրաստանն արդեն դուրս է եկել ԱՊՀ-ից: Գույություն ունի պաշտոնական նամակ, որը ես մեկ տարի առաջ ուղարկել եմ ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի համապատասխան մարմիններին: Ուստի մենք այսօր ավարտում ենք այդ գործընթացը ձեւական որոշմամբ եւ իրավական տեսանկյունից»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բակրաձեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |