Նախագիծ․ Թափառող շներն ապաստան կստանան, կենդանիներին լքողները պատասխանատվություն կկրեն![]() 27 նոյեմբերի 2025 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ուսումնասիրվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի կողմից։ Այս նախագիծը միտված է կարգավորել այն իրավական հարցերը, որոնք առնչվում են ընտանի, թափառող, ծառայողական, ինչպես նաև ժամանցային կամ ցուցադրման նպատակներով օգտագործվող կենդանիների հետ, հայտնում է Factor.am-ը։ Փաթեթում առանձնահատուկ տեղ է տրվել թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների խնդրի լուծմանը։ Նախատեսված է կառուցել երեք կացարան տարբեր մարզկենտրոններում՝ որպես վայրեր, որտեղ ժամանակավոր խնամք կստանան կորած, լքված կամ թափառող կենդանիները։ Այս կենտրոններում կապահովվի կենդանիների կերակրումը, բուժումը և պահպանումը, ներառյալ նաև այն կենդանիները, որոնք ժամանակավորապես հանձնվել են խնամքի։ Նախագծում ամրագրված է նաև պատասխանատվություն սահմանել կենդանիներին լքելու արարքների համար։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |