Գյուլեր․ Անկարան վարժեցնում է Ադրբեջանի բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում![]() 27 նոյեմբերի 2025 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակել է ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ, և դրա շրջանակում արդեն գրանցվել է զգալի զարգացում ադրբեջանական բանակի կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների ամրապնդման գործում», – նշել է թուրք նախարարը, հայտնում է «Ազատությունը»։ Գյուլերն ընդգծել է, որ Անկարան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում։ Գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս է հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։ Թուրք նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ համագործակցությանը քարտեզագրության ոլորտում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից քարտեզագրության գլխավոր վարչությունն աջակցել է Ադրբեջանին քարտեզների արտադրության հարցում։ «Այս ոլորտում մեր խորհրդատվական օգնությունն ու աջակցությունը շարունակվում են», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Նա նշել է, որ Թուրքիան խորացնում է երկկողմ կապերն Ադրբեջանի հետ, հայտնում է Minval.az-ը։ «Ադրբեջանի զինված ուժերի վերակառուցման շրջանակում մենք հասել ենք և շարունակում ենք հասնել զգալի հաջողությունների կրթության, օգնության տրամադրման և խորհրդատվական գործունեության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ուղղությամբ», – ավելացրել է նախարարը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |