Նոր կարգ. Եկեղեցիների օտարումը պետք է կատարվի միայն գործադիրի համաձայնությամբ![]() 27 նոյեմբերի 2025 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում հաստատել է նախագիծ, որը սահմանում է, որ եկեղեցիների և այլ պաշտամունքային կառույցների օտարումը պետք է կատարվի միայն գործադիրի համաձայնությամբ, հայտնում է Auroranews.am-ը։ Գործող օրենսդրությամբ, հուշարձանների նման օտարումը պահանջում է միայն լիազորված մարմնին նախապես տեղեկացնելը և կառավարության հավանություն չի պահանջում։ Նախագիծը նախաձեռնած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը փոփոխությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ պաշտամունքային կառույցները կրում են մշակութային, հոգևոր, կրոնական կամ պատմական արժեք, և դրանց օտարումը պետք է ունենա հատուկ կարգավորում։ Հիմնավորման համաձայն՝ նման օտարման դեպքում պետությունը պետք է կարողանա տալ կամ մերժել համաձայնությունը։ Նախագծում նշվում է, որ պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, տաճարները, մատուռները և այլ պաշտամունքային կառույցները կարող են օտարվել երրորդ անձի՝ հատուցմամբ կամ անհատույց, սակայն միայն կառավարության համաձայնությամբ։ Սեփականատերը պարտավոր է նախապես գրավոր տեղեկացնել լիազորված մարմնին՝ ներկայացնելով գործարքի նախագծերը և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, իսկ կառավարությունը պատասխան պետք է ներկայացնի երկամսյա ժամկետում։ Կառավարությունը կարող է մերժել համաձայնությունը, եթե առկա է գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային օգտագործելու ռիսկ, գործարքը հակասում է հանրային շահերին, կամ փաստաթղթերը կեղծված են։ Այս պահանջները շրջանցելը կարող է հանգեցնել գործարքի անվավեր ճանաչմանը։ Նույն պատգամավորներն ավելի վաղ հեղինակել էին նաև մի նախագիծ, որի արդյունքում «Շողակաթ» հեռուստաընկերությունը զրկվեց հանրային հեռարձակողի կարգավիճակից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |