Նախարար․ ՀՀ–ում 2 մլն դրամից բարձր վարձատրվողների թիվն ավելացել է 1338-ով![]() 27 նոյեմբերի 2025 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում ավելի քան 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների թիվը, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճել է 1338-ով։ Նախորդ տարվա համեմատ 500,000–ից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների թիվը ավելացել է 12,556-ով, ինչը կազմում է 14.3 տոկոս, գրում է Aysor.am-ը։ «150 հազար դրամից 500 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց թիվն ավելի է 24,684-ով կամ՝ 7.8 տոկոսով»,- նշել է նա։ Պապոյանը հավելել է, որ մինչև 150,000 դրամ վաստակողների թիվը նվազել է 7655-ով։ Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ռեկորդային թիվ՝ 810,074։ «2025թ. հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք՝ 810,074 աշխատատեղ։ Նախորդ տարվա հոկտեմբերին՝ 779,151։ Այսպիսով նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 30,923-ով»,–գրել է նա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |