Հայ-հնդկական երկկողմանի հարաբերությունները զարգացման հնարավորություն ունեն13 հունիսի 2009 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի ապրիլ-մայիս ամիսների պարբերականը, որի ուշադրության կենտրոնում Հայաստանն է: Պալատի նախագահ Ռաջան Մադհուի ներածական հոդվածում ընդգծվում է Հայաստանում բիզնես իրականացնելուն նպաստող տնտեսական կայունության գործոնը, հմուտ աշխատուժի եւ գիտատեխնիկական դաշտի առկայությունը: Իր ուղերձում Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն անդրադառնում է հայ-հնդկական երկկողմ հարաբերություններին եւ դրանց հետագա զարգացման ներուժին: Համարում զետեղված են ՀՀ դեսպանության կողմից տրամադրած նյութեր ՀՀ ներդրումային քաղաքականության, բիզնեսի հնարավորությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քիմիական արտադրության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, սննդի վերամշակման ոլորտների, ինչպես նաեւ հայ-հնդկական առեւտրատնտեսական կապերի վերաբերյալ: Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի պարբերականը լայն տարածում ունի Հնդկաստանի գործարար եւ քաղաքական շրաջանակներում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |