Փաշինյան․ Չպետք է լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք![]() 27 նոյեմբերի 2025 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Վերջին ամիսների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է գործարարներից մի շարք նամակներ, որոնցում արտահայտվել են դժգոհություններ հարկային և քննչական մարմինների խստության վերաբերյալ։ Այս մասին նա խոսել է նոյեմբերի 27-ին կայացած կառավարության նիստում։ Թեմայի շրջանակում վարչապետը մեջբերել է աշխատանքային քննարկումների արդյունքում Կառավարության որդեգրած սկզբունքը՝ չպետք է լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք, հայտնում է 1lurer.am-ը։ «Մեր սկզբունքը հետևյալն է, որ ՀՀ-ում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որն ունենա օբյեկտիվ հիմք՝ ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության, ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավելի հարկ կամ տուրք: Բայց, մյուս կողմից, կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք: Կարծում եմ՝ սա շատ կարևոր, սկզբունքային, օրինական և արդար մոտեցում է»,- ասել է նա: Փաշինյանը նշել է, որ շաբաթ օրըտնտեսական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ լինելու է աշխատաժողով, և խոստացել է վերջինիս շրջանակում այդ հարցը ևս քննարկել: Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ստացած նամակներից մի քանիսը մակագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի քննարկվի և պարզվի՝ որ փաստարկն է արդարացի, որը՝ ոչ այնքան: Ըստ վարչապետի՝ շաբաթ օրը, լսելով փոխվարչապետին, կամփոփվեն քննարկումների արդյունքները, և կձևակերպվի հարցի վերաբերյալ կառավարության մոտեցումը: «Բայց բոլոր դեպքերում մեր մոտեցումն արդեն իսկ ձևակերպված է՝ ո՛չ մի լումա ավելի, ոչ մի լումա՝ պակաս»,- ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |