Բիշքեկում Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ գագաթնաժողովը մեկնարկել է փակ ձևաչափով![]() 27 նոյեմբերի 2025 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ–ի անվտանգության խորհրդի սահմանափակ կազմով նիստը, որին մասնակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, անցել է փակ կազմով, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Ավելի վաղ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի ղեկավարն իր ելույթում կներկայացնի ՀԱՊԿ-ում ՌԴ նախագահության հիմնական ուղղությունները։ Հունվարի 1–ից նախագահությունը ՀԱՊԿ–ում անցնում է ՌԴ–ին։ Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներն ընդունել են կազմակերպության` 2026-2030 թվականների ռազմական համագործակցության զարգացման ծրագիրը։ Այս մասին ասվում է Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։ Փաստաթղթում նշվում է, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են շարունակել զարգացնել հավաքական անվտանգության համակարգի ուժերն ու միջոցները՝ դրանց բարձր մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |