Փաշինյանը հանդիպման է հրավիրել Գարեգին Բ-ին քննադատող հայտարարությանը միացած հոգևորականներին![]() 27 նոյեմբերի 2025 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էմի խումբ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հրապարակած հայտարարությանը՝ տեղեկացնելով, որ պատրաստ է հանդիպում կազմակերպել այդ հոգևորականների հետ՝ իրենց տեսակետները մանրամասն հասկանալու նպատակով։ «Եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են, եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում և ես, սրբազան հայրերի համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նրանց դիրքորոշումները հայտարարություններից բխող ավելի մանրամասն հասկանամ»,-ասել է նա կառավարության ճեպազրույցների սրահում, հայտնում է Panorama.am-ը։ Նշելով որ Եկեղեցու հանդեպ իր դիրքորոշումը հայտնի է՝ Փաշինյանն ասել է, որ որդիական խոնարհությամբ ու նախանձախնդրությամբ է ընդունել այդ հայտարարությունը և վճռականությամբ ու հաստատակամությամբ ողջունում է այն։ Մի խումբ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ Վեհափառ Հայրապետից պահանջում են Մայր Աթոռից հեռացնել Արշակ Սրբազանին, բայց բացասական պատասխան են ստացել և «խստագույնս դատապարտել են Գարեգին Բ-ի թյուր ընթացքը»։ Նշվում է նաև, որ «Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |