ՀՀ և Իսրայելի ԱԳՆ–ների միջև քաղաքական խորհրդակցություններ են եղել![]() 27 նոյեմբերի 2025 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար Թալի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման և ակտիվացման անհրաժեշտությունը՝ հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտներում։ Այցի շրջանակում կայացել են Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները։ Կողմերը լայնորեն քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համատեղ գործունեության հնարավորությունները։ Բարձր տեխնոլոգիաները, բժշկությունը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը նշվել են որպես այն ոլորտներ, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն և համագործակցության զգալի ներուժ։ Քննարկել են նաև տարածաշրջանային իրադարձությունները՝ անդրադառնալով ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |