Փաշինյան. Համոզված եմ՝ 2026–ի ընտրություններում ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի![]() 27 նոյեմբերի 2025 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ընթացքումվստահություն է հայտնել, որ 2026-ի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի: «Ունեմ մեծ վստահություն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք և ոչ մի ընտրություններին այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել, ընդ որում՝ կապ չունի՝ ես վարչապե՞տ եմ եղել, պատգամավո՞ր, թե՞ ուղղակի ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ: Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների շրջանակում ակնկալվող բանավեճին, Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեն։ «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերն ի սկզբանե ընդունել եմ: Խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճենք»,–ասել է նա։ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |