Ամերիկյան ռադիոհաղորդավարը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության մասին կատարած «վիրավորական մեկնաբանությունների» համար13 հունիսի 2009 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայկական ազգային կոմիտեի արեւելյան բյուրոյի (ANC-WR) ներկայացուցիչները ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ հանդիպել են KFI640-AM ռադիոկայանի հաղորդավար Բիլլ Հնեդելի եւ ռադիոկայանի ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության մասին հաղորդավարի վիրավորական մեկնաբանությունների առթիվ: Գիտակցելով, որ ռադիոհաղորդավարը սահմանն անցել է իր արտահայտություններում, Բիլլ Հենդելը եւ KFI ղեկավարությունը ներողություն են խնդրել ԱՄՆ հայ համայնքից: Հենդելը, որը Հոլոքոստից փրկված մարդու հետնորդ է, ANC-WR ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հասկացրել է, որ նա տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին, եւ խոստացել է, որ իր կարիերայի ընթացքում կանի ամեն ինչ, որպեսզի բարձրացնի հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայոց ցեղասպանության մասին:«Մենք խորապես զղջում ենք Բիլլ Հենդելի մեկնաբանությունների առթիվ, որոնք վիրավորել են ԱՄՆ հայերի զգացմունքները: Այդ մեկնաբանությունները ճիշտ չէին: Մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում եւ հասկանում, որ ցեղասպանությունները, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությունը, լուրջ հարցեր են եւ չպետք է օգտագործվեն որպես հումոր»,- հայտարարել է KFI ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Ռոբին Բերտոլուչին, հաղորդում է Asbarez Daily-ն: Բիլլ Հենդելը մայիսի 13-ին եւ 14-ին առավոտյան ռադիոհաղորդման եթերում, ծաղրանքով խոսելով Գլենդեյլ քաղաքի առողջապահության համակարգի մասին, առաջարկել է վաճառել քաղաքը եւ այդ կերպ «արդյունավետ կերպով ազատվել բոլոր հայերից»: Իր ծրագրի ընթացքում Հենդելը առաջարկել է գաղթականներին առանձին խմբերի բաժանել, ինչը, նրա կարծիքով, կշտկի քաղաքի առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը: Երբ հերթը հասել է հայերին, ծրագրի պրոդյուսերը հայտարարել է հետեւյալը. «Ինչ սկսել են թուրքերը, ավարտին կհասցնի Բիլլը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |