Կառավարությունը 3 մլրդ դրամ է հատկացրել պետաշխատողներին հավելավճարներ տրամադրելու համար![]() 27 նոյեմբերի 2025 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում հաստատվել է նոր նախագիծ, որով նախատեսվում է հիմնել խրախուսման համակարգ՝ պետական աշխատողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և ռազմավարական նպատակների իրականացմանը նպաստելու համար։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ նախաձեռնությունը միտված է Կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի բարելավմանը։ Նիստի ընթացքում հայտարարվել է, որ ծրագրի պիլոտային փուլը կգործարկվի 2025 թվականի ընթացքում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել մոտ 3 միլիարդ դրամ, գրում է Panorama.am-ը։ «Նախագծով առաջարկվում է սահմանել առաջնահերթությունների ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատման և դրա հիման վրա խրախուսման համակարգ, որը պետք է բարձրացնի kառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների ուղղությամբ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրությունը մի մասով կրթական ծախսերի համար նախատեսված գումար է՝ որպես որակավորումը բարձրացնելու և կարողություններն ավելացնելու լրացուցվիչ հնարավորություն»,-ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ ներկայումս պետական համակարգի աշխատողները գործում են զգալի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան 2018 կամ 2019 թվականներին: «Կարծում եմ՝ մեր պետական համակարգը արժանացել է դրան, ոչ մեկը ոչ մեկին լավություն չի անում։ Պարտադիր պայման ենք դնում, որ լրացուցիչ վարձատրության մի որոշակի հատված, որը էլի նոր որոշումներով կկարգավորենք, 10 %-ը պաշտոնյան, պետական աշխատողը պարտավոր է ծախսել կրթական որևէ ծրագրի վրա: Անկանխիկ վճարումով մենք պետք է տեսնենք, որ որևէ կրթական ծրագրի վրա է ծախսվել, եթե՝ ոչ, այդ դեպքում «մալուսների համակարգ» պիտի գործի»,-ասել է նա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |