Մարտի 1-ի դեպքերի մասին փաստաթղթերը խորհրդարանական հանձնաժողովի համար բացվելու են երկուշաբթի օրը

PanARMENIAN.Net - «Փաստահավաք խմբի չեզոքացումը պլանավորվել էր ակցիայով եւ իրականցվել է միայն նրա համար, որպեսզի խմբի անդամները չբացահայտեին իրականում տեղի ունեցածը եւ իշխանություններին պատկանող մարդկանց գործողությունները, որոնք անմիջական կապ ունեն 2008-ի մարտի 1-ի դեպքերի կազմակերպման հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ, 2008- մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արամ Կարապետյանը:



Նրա խոսքերով, չնայած արգելքներին, Փաստահավաք խումբը լավ է աշխատել: Ինչպես հայտնել է Արամ Կարապետյանը, բոլոր փաստերն ու փաստաթղթերը, որոնք հանձնվել է հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, երկուշաբթի օրը ներկայացվելու են խորհրդարանական հանձնաժողովի անդամներին եւ հասանելի են դառնալու ուսումնասիրման համար:



Այն հարցին, թե պատրաստ կլինի եզրափակիչ զեկույցը 2009ժ-ի հուլիսի 20-ին, Արամ Կարապետյանը նշել է, որ դա ֆիզիկապես անհնար է: «Հանձնաժողովին տրամադրած փաստաթղերի ծավալը կազմում է ավելի քան 2000 էջանոց տեքստ եւ 10 ժամ տեսաձայնագրություն: Այս ամենը ուսումնասիրման համար ժամանակ է պահանջում եւ մեկ ամիսն ուղղակի բավարար չէ»,- հայտարարել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---