Փաշինյանը նոյեմբերի 30–ին ներկա կլինի պատարագին Երևանի Սբ Սարգիս եկեղեցում![]() 28 նոյեմբերի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նոյեմբերի 30-ին պատրաստվում է մասնակցել սուրբ և անմահ պատարագին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Փաշինյանը հավելել է, որ այդ նույն եկեղեցում է տեղի ունեցել իր մկրտությունը։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը ստորագրել է եպիսկոպոսների նամակն ու մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաճախ պատարագ է մատուցում Սբ Սարգիս եկեղեցում։ ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |