Աբիսողոմոնյանն ու Սկուգը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցության հեռանկարները պաշտպանական ոլորտում![]() 28 նոյեմբերի 2025 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Օլոֆ Սկուգը քննարկվել են Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին առնչվող հարցերում փոխգործակցության հեռանկարները։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ ձևավորված համակողմանի օրակարգը՝ ընդգծելով խորացող համագործակցության կարևորությունը։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները` շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ընդգծել վերջինիս ներուժի կիրարկման կարևորությունը Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության խթանման գործում։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |