2024–ի համեմատ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով![]() 28 նոյեմբերի 2025 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ տվյալները։ 2025 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,367.8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են 14.2 տոկոսով կամ մոտ 294.4 մլրդ դրամով։ Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերն էլ կազմել են 2,597.5 մլրդ դրամ, ինչը 312.6 մլրդ դրամով կամ 13.7 տոկոսով գերազանցում է 2024 թվականի նույն ամիսների ցուցանիշը։ Այս տարվա հունվարից հոկտեմբեր պետական բյուջեն իրականացվել է 229.7 մլրդ դրամ պակասուրդով, այն դեպքում, երբ 2024 թվականի նույն ժամանակահատվածում պակասուրդը կազմել է 211.5 մլրդ դրամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |