Արոնյանի հովանու ներքո Երևանում կկայանա շախմատի միջազգային փառատոն

Արոնյանի հովանու ներքո Երևանում կկայանա շախմատի միջազգային փառատոն

PanARMENIAN.Net - Հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի հովանու ներքո 2026թ․ հոկտեմբերին Երևանում կկայանա շախմատի միջազգային փառատոն։ Դա առաջին նմանատիպ միջոցառումը կլինի Հայաստանում։ Միջազգային պատվավոր հյուրերի թվում ակնկալվում է աշխարհի հնգակի չեմպիոն Վիշվանաթան Անանդի և աշխարհի ամենաուժեղ կին շախմատիստ Յուդիթ Պոլգարի մասնակցությունը, հայտնում է Factor.am-ը։

«Շախմատը հայերի համար երբեք պարզապես խաղ չի եղել․ այն մեր մտածելու, ստեղծելու և համախմբվելու ձևերից մեկն է։ Շախմատի միջազգային փառատոնը կմարմնավորի այդ ոգին՝ բոլորին հրավիրելով զգալու խաղի ուրախությունն ու երևակայության ուժը»,- նշել է շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը։

Փառատոնի կազմակերպումը իրականացվում է «Մեդիակրատ Ստուդիո» ընկերության կողմից՝ համագործակցելով «Մատենա» բիզնես դպրոցի հետ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Միջոցառումը փոխելու է քաղաքի զբոսայգիներն ու հանրային վայրերը՝ վերածելով դրանք ակտիվ մշակութային կենտրոնների։ Նախատեսվում է անցկացնել ցուցադրական միաժամանակյա խաղեր, երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ինչպես նաև ստեղծել ինտերակտիվ արվեստի ինստալյացիաներ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---