ԱՄՆ-ում պատրաստ են համագործակցել Իրանի հետ անկախ նրանից, թե ով է հաղթել ընտրություններում13 հունիսի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում պատրաստ են համագործակցել Իրանի նոր վարչակազմի հետ անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում: Սակայն Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է մնում. Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: «ԱՄՆ քաղաքականությունը Իրանի եւ նրա միջուկային ծրագրի նկատմամբ կախված չէ նրանից, թե ինչ կառավարություն կղեկավարի երկիրը: Մեր դիրքորոշման էությունը նրանում է, որ Թեհրանը պարտավոր է դադարեցնել միջուկային ռազմական ծրագրի մշակումը: Եվ դա կախված չէ ընտրությունների արդյունքներից»,- ասել է Ռայսը:Իր հերթին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իրեն զարմացրել է այն ակտիվությունը, որն ընտրողները ցուցաբերել են Իրանի նախագահական ընտրություններում: Նա նշել է, որ այն արդյունքի հույսն ունի, որը կօգնի Թեհրանին գնալ ժողովրդավարության ճանապարհով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |