Դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետներ կսահմանվեն՝ վարչական գործերի համար 6 ամիս![]() 1 դեկտեմբերի 2025 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով միջոցառմանը խոսել է մի շարք ծրագրերի մասին։ Նա հայտնել է, որ գործերի քննության ողջամիտ ժամկետներ կսահմանվեն։ Նախատեսվում է, որ առաջին ատյանի քաղաքացիական և վարչական գործերի համար կսահմանվի 6 ամսվա դատավարական ժամկետ։; Դատարանը կարող է երկարացնել այդ ժամկետը միայն պատճառաբանված որոշմամբ։ Նախարարը հայտնել է նաև, որ դատարանների բեռնաթափման նպատակով՝ քաղաքացիական վեճերի լուծման համար ներդրվել են այլընտրանքային մեխանիզմներ և թվային բարեփոխումներ։ «Մինչև 2 մլն դրամի չափով գումարի բռնագանձման գործերը փոխանցվել են նոտարներին կամ արբիտրաժի, ինչի արդյունքում քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է մոտ 80 տոկոսով՝ մոտ վեց անգամ։ Դատարանների թվայնացման ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվել՝ քաղաքացիական և վարչական դատավարական գործընթացներն ամբողջությամբ թվայնացվել են։ Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Պանելային քննարկման ժամանակ քննարկվել են նաև բիզնեսի համար կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորման հարցերը, ինչպես նաև դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային գրավչության խթանմանն ուղղված նոր մոտեցումները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |