Վիկ Դարչինյան. Ես պատրաստ կլինեմ 110 տոկոսով եւ նոկաուտի կենթարկեմ Ագբեկոյին13 հունիսի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Թեթեւագույն կարգում (IBF, WBC, WBA) աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (32-1-0) հայտարարել է, որ հուլիսի 11-ին պատրաստվում է նոկաուտի ենթարկել IBF վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին: «Ես նոր եմ սկսում ընտելանալ ԱՄՆ-ի եղանակին: Այստեղ չափազանց շոգ է ցուրտ Սիդնեյի համեմատ: Սակայն այժմ արդեն ամեն ինչ կարգին է: Եվս մեկ շաբաթ, եւ ես հիանալի մարզաձեւում կլինեմ եւ լիովին պատրաստ եմ առաջիկա մենամարտին: Այստեղի կլիման նման է Ֆլորիդայի կլիմային, այնպես որ, կարծում եմ, դա կօգնի ինձ ընտելանալ»,-ասել է Դարչինյանը: Դարչինյանը խիստ սպիտակուցային սննդակարգով է սնվում` մեծ քանակով ձկնեղեն, անյուղ միս եւ թարմ ապուրներ օգտագործելով, որոնք յուրահատուկ կերպով են պատրաստվում: Ըստ նրա, իր մարզումներն ընթանում են ըստ ծրագրի եւ նա ավելի լավ մարզավիճակում կլինի, քան նախորդ հանդիպումներում: «Ագբեկոն ասում է, որ ինքը չափազանց մեծ է ինձ համար: Նա ասել է, որ մտադիր է ինձ ետ ուղարկել իմ նախկին քաշային կարգ: Սակայն երբ ես ծեծեմ նրան եւ պատժեմ, նա կտեսնի տարբերությունը իմ եւ իր նախկին մրցակիցների միջեւ: Ես բոլորից շատ ավելի հզոր կլինեմ: Ես պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել նրան: Առաջին ռաունդից ես կծեծեմ նրան, իսկ վերջում նոկաուտի կենթարկեմ: Ես մտադիր եմ ցուցադրել իմ առաջնակարգ բռնցքմարտիկի հմտությունները: Լինելու է շատ լավ, հետաքրքիր մենամարտ»,-մեջբերում է Դարչինյանին Boxingscene-ը: Դարչինյան-Ագբեկո մենամարտը տեղի կունենա հուլիսի 11-ին Ֆլորիդայում եւ կանցնի առաջին թեթեւագույն կարգում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |