Արցախի ՄԻՊ-ը` եպիսկոպոսների հայտարարության մասին․ Ո՞ր անարժանների մասին է խոսքը, իրենք իրե՞նց են անարժան համարում![]() 1 դեկտեմբերի 2025 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է օրեր առաջ տարածված արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հայտարարությանը՝ նշելով, որ արտահայտություններից մեկը դրդել է իրեն նորից ծանոթանալու 10 եպիսկոպոսի կենսագրություններին «10 սրբազանների երեկ տարածած հայտարարության մեջ մի ուշագրավ հատված կա, որն ասում է․ «Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ Այս արտահայտությունը դրդեց նորից ծանոթանալու 10 եպիսկոպոսների կենսագրություններին։ Ահա ինչ պարզվեց․ 10 եպիսկոպոսներից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։ 10 եպիսկոպոսներից 5-ը արժանացել են արքության պատվի, այսինքն արքեպիսկոպոս են դարձել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։ 10 եպիսկոպոսներից 8-ը թեմերի ղեկավարներ են (7-ը՝ թեմի առաջնորդ, 1-ը՝ առաջնորդական փոխանորդ) և այս պաշտոններին կոչվել են Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնավարման օրոք։ Հիմա հարց։ Այդ ո՞ր անարժանների մասին է խոսքը, իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին, որոնց կոչ են անում միանալ իրենց»,–գրել է նա։ ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |