«Ակտիվ քաղաքացի» հարթակի գնահատականները կազդեն վարչական շրջանների ֆինանսական հոսքերի վրա![]() 1 դեկտեմբերի 2025 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ստացվող քաղաքացիների արձագանքները կարող են ազդել վարչական շրջանների ղեկավարների ֆինանսական հոսքերի վրա։ Քննարկվել է նաև մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման գործընթացը, հայտնում է Aravot.am-ը։ «Չի կարող հատվածական մեկ-երկու տեղ թեքահարթակ լինել, պետք են ամբողջական լուծումներ»,–ասել է Ավինյանը։ Նա հավելել է, որ որոշ վայրերում թեքահարթակների տեսակների ընտրությունը չի համապատասխանել անհրաժեշտ չափորոշիչներին։ «Ակտիվ քաղաքացի» հարթակը ազդելու է ձեր ֆինանսական հոսքերի վրա, որքան քաղաքացիները գոհ լինեն ձեր կատարած աշխատանքից, ձեր կատարողականը համարվելու է ավելի որակով արված, եւ հետեւապես մոտիվացիա է ստեղծվելու դրա համար»,–ասել է քաղաքապետը։ Նա այս դիտարկումն ուղղել է վարչական շրջանների ղեկավարներին՝ շեշտելով քաղաքացիների արձագանքների կարևորությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին «Ակտիվ քաղաքացի» հարթակում գրանցվել է 44,401 հայտ, որոնցից 25,156-ը ներկայացվել է հենց հարթակի միջոցով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |