Բայրամյան․ Հավաքականում խաղալու հույս միշտ կա![]() 1 դեկտեմբերի 2025 - 16:25 AMT PanARMENIAN.Net - «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ասել է, որ կցանկանար կրկին խաղալ Հայաստանի հավաքականում։ Այդ մասին նա ասել է «Մատչ ՏՎ»–ին տված հարցազրույցում։ «Հավաքականում խաղալու հույս միշտ կա։ Որոշողը նրանք են, իսկ ես պետք է պատրաստ լինեմ հրավերի։ Կարծում եմ՝ մարզիչը գիտի, որ ես ցանկանում եմ խաղալ», – ասել է նա։ Բայրամյանը չի հրավիրվել հավաքական 2023–ից հետո։ Նա նաև շատ ցավոտ է անվանել այն զգացողությունը, որ ունեցել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի վերջին տուրում Պորտուգալիայից 1:9 հաշվով կրած պարտության ժամանակ։ «Չեմ ասի, որ արտասվել եմ, սակայն շատ ցավոտ էր։ Ծանր զգացում է, երբ ֆուտբոլ ես դիտում տանը, հուզմունքը շատ մեծ է։ Ես չեմ եղել այդպիսի իրավիճակում, որ պարտվեմ նման հաշվով, սակայն ցանկացած խոշոր պարտություն միշտ այդպես է ընկալվում։ Ինձ թվում է, որ այդ 1։9 հաշիվը վերապրում էի տղաների հետ», – ասել է նա։ Բայրամյանը «Ռոստովում» է 2019 թվականից։ Նա մասնակցել է 9 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |