Հաջիևը Բաքվի հասցեին մեղադրանքներն ուղղել է դեպի ՀՀ․ «Այդ Երևանն է կտրուկ ավելացրել առևտուրը ՌԴ հետ»![]() 1 դեկտեմբերի 2025 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսի և EU Today-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին, պատասխանել է նաև պատժամիջոցների մասին հարցին։ Նա Բաքվի հասցեին հնչեցրած մեղադրանքներն ուղղել է դեպի ՀՀ՝ ասելով, թե այդ Երևանն է կտրուկ ավելացրել առևտուրը ՌԴ հետ։ «Հայաստանի առևտրաշրջանառությունը ՌԴ հետ զգալիորեն աճել է, ընդ որում վերարտահանման, ոչ թե նոր արդյունաբերության շնորհիվ՝ Հայաստանը չի կարող Mercedes, Apple կամ Samsung արտադրել»,–ասել է Հաջիևը, գրում է Minval.az-ը։ Նա մերժել է այն ենթադրությունները, թե Ադրբեջանը մասնակցում է ՌԴ դեմ արևմտյան սահմանափակումների շրջանցմանը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |