Քննարկվել են ՀՀ-Իրաք զբոսաշրջային կապերի խթանման ուղիները![]() 1 դեկտեմբերի 2025 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է, որ կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին` քննարկվել են ՀՀ-Իրաք զբոսաշրջային կապերի խթանման ուղիները։ Հանդիպման ժամանակ ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում ընթացիկ ծրագրերը և քննարկվել են համագործակցության մի շարք առանցքային ուղղություններ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում երկու երկրների փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերին և ժամանակացույցին։ Քննարկվել է նաև Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացման և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։ Կողմերը շեշտել են զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի ամրապնդման կարևորությունը, այդ թվում՝ առցանց ձևաչափով հանդիպումների կազմակերպման միջոցով՝ պետական և մասնավոր կառույցների ներգրավմամբ, ինչպես նաև երկու երկրների փոխադարձ ներկայացման միջոցով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |