Սուքիասյանն ու Հակոբյանը ՔՊ ցուցակում չեն լինի![]() 1 դեկտեմբերի 2025 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի ընդգրկվելու իշխող կուսակցության համամասնական ցուցակում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին ասել է նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, առանց ներկայացնելու չառաջադրվելու պատճառները, հայտնում է «Ազատությունը»։ Ցուցակում չի ընդգրկվելու նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչի մասին անձամբ տեղեկացրել` նշելով, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր, որ 2026 թվականին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների համար համամասնական ցուցակում ընդգրկվելու նպատակով թեկնածուները կարող են ինքնառաջադրվել նոյեմբերի 1-ից մինչև 30-ը։ Այս գործընթացին կարող են մասնակցել ոչ միայն կուսակցության անդամները, այլև անկուսակցական անձինք՝ կուսակցության վարչության որևէ անդամի երաշխավորագրով։ Բացի Սուքիասյանից և Հակոբյանից, իշխող ուժի պատգամավորներ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանն ևս որոշել են չառաջադրվել ՔՊ-ի ցուցակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |