Պապիկյանը ներկա է եղել EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացմանը![]() 1 դեկտեմբերի 2025 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին, Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ միջոցառմանը մասնակցել է նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։ Բացման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |