Երևանի մի շարք կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային ցուցիչներ![]() 1 դեկտեմբերի 2025 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանի հասարակական տրանսպորտի 36 կանգառասրահում տեղադրել ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանակացույցը ցուցադրող էլեկտրոնային սարքավորումներ: Այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը: Մանուկյանը նշել է, որ «Յանդեքս» ու «2GIS» հարթակների միջոցով ուղևորներին հասանելի է երթուղիների որոնման ու տրանսպորտի ժամանման րոպեները տեսնելու հնարավորությունը, հայտնում է Auroranews.am-ը։ «Մինչ այս, պիլոտային ռեժիմով նման սարքավորումներով կահավորվել էին վեց կանգառասրահներ: Ծրագրի ընդլայնման համար արդեն իսկ ներկրվել են 30 լրացուցիչ սարքավորումներ, որոնք այս պահին մաքսազերծման փուլում են, որին կհետևեն փորձարկումը, տեղադրումը և գործարկումը»,- ասել է Մանուկյանը: Մանուկյանն անդրադարձավ նաև կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ բողոքներին, որտեղ տվյալների ցուցադրման «Յանդեքս» հարթակի միջոցով որոշ դեպքերում շեղումներ են առաջացել: «Այս պահին ևս մեկ այլընտրանքային հարթակի՝ «2GIS»-ի միջոցով ենք այս փորձարկումն անում, կընտրենք լավագույն տարբերակը, ամենաճշգրիտ տարբերակը և դա կցուցադրենք»,- նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը:: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |