Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին![]() 1 դեկտեմբերի 2025 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-3-ն աշխատանքային այցով կլինի Բրյուսելում։ Դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Քննարկումների արդյունքներով ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»։ Դեկտեմբերի 3-ին Արարատ Միրզոյանը ելույթ կունենա Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթաժողովում։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |