ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը բուժման նպատակով տեղափոխվել է կենդանաբանական այգի![]() 1 դեկտեմբերի 2025 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացրել է, որ օրերս ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է ահազանգ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի մասին։ Տեսչական մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոսքը վերաբերում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված «մեծ ենթարծիվ» տեսակի թռչնի, որի փետրածածկը եղել է վնասված։ Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա։ Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |