S&P Global Ratings-ը ID Bank-ին շնորհել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով![]() 1 դեկտեմբերի 2025 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» թողարկողի երկարաժամկետ վարկանիշ և «B» թողարկողի կարճաժամկետ վարկանիշ «կայուն հեռանկարով»: Վարկանիշները նույն մակարդակի վրա են, ինչ ՀՀ սուվերեն վարկանիշը: S&P-ն առանձնացնում է Բանկի կապիտալի համարժեքության բարձր մակարդակը, թվային լուծումներում առաջատար դիրքերը և ակտիվների կայուն որակը՝ չնայած վարկային պորտֆելի աճի ծավալների։ «Կայուն» հեռանկարն արտացոլում է S&P այն տեսակետը, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում Բանկը կպահպանի կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշ՝ միաժամանակ պահպանելով ակտիվների որակի կայուն մակարդակ։ IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |