Նախարար․ Այսուհետ մեքենան կարելի է վաճառել մի քանի րոպեում՝ առանց տնից դուրս գալու![]() 2 դեկտեմբերի 2025 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ մեքենայի առքուվաճառքը հիմա հնարավոր է իրականացնել մի քանի րոպեում՝ առանց տնից դուրս գալու։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան եթերում։ Նա տեղեկացրել է, որ մեքենաների առցանց վաճառքի հարթակ է գործարկվել: «Արդեն ներդրել ենք թվային տիրույթում առուվաճառքի իրականացման առցանց հարթակը։ Ավելին, հաշվառման համարանիշն ու վկայագիրը կարող եք ստանալ փոստային առաքման միջոցով։ Առաջիկայում ավելի հավակնոտ նպատակներ ունենք։ Հարթակը պետք է վերածվի տրանսպորտային միջոցի հետ առնչվող ցանկացած գործարքի միակ կետի, որտեղ կարող եք տեսնել խախտումները, վճարել դրանք, կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ստանալ տեխզննության պատկերը և այլն»,-նշել է նախարարը։ Նախարար Սարգսյանը ընդգծել է, որ դեռ մեկ տարի առաջ նման հնարավորություն իրականությունից շատ հեռու էր թվում, սակայն ներկայում արդեն կա այդպիսի հնարավորություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |