Ահմադինեժադի հաղթանակն անհանգստացրել է Իսրայելին13 հունիսի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում անհանգստությամբ են նայում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակին: Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է, որ Իսրայելը պետք է վերանայի իր վերաբերմունքն Իրանի եւ երկրի միջուկային ծրագրի նկատմամբ: Թել-Ավիվում իր ելույթի ժամանակ նա նշել է, որ բոլոր հույսերը, որ Իրանը երկխոսություն կվարի Արեւմուտքի հետ, հօդս ցնդեցին Ահմադինեժադի հաղթանակով:«Ահմադինեժադի վերընտրվելն Իրանի նախագահի պաշտոնում ցույց է տալիս, որ Իրանի բնակչությունը պաշտպանում է Թեհրանի այժմյան քաղաքականությունը եւ երկրի միջուկային ծրագիրը, եւ ոչ մի շանս չկա, որ դա մոտ ապագայում կփոխվի»,- ավելացրել է Շալոմը: Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը նշել է, որ Իսրայելն «ի սկզբանե ոչ մի պատրանք չի ունեցել Իրանում տեղի ունեցածի առիթով»: Միջազգային հանրությունը պետք է անմիջապես միջամտի եւ կանգնեցնի Թեհրանի միջուկային ծրագիրը եւ իրանական ահաբեկչությունը»,- ասել է Այալոնը, հաղորդում է Կուրսորը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |