ՀՀ և Եգիպտոսի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցության հնարավորությունները![]() 2 դեկտեմբերի 2025 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ` քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը: Դեկտեմբերի 1-ին, Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |