Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ճանապարհին թույլ ձյուն է տեղացել, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---