Հակոբ Արշակյանը ևս չի լինի ՔՊ-ի ցուցակում

Հակոբ Արշակյանը ևս չի լինի ՔՊ-ի ցուցակում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։

Լրագրողների հետ զրույցում Արշակյանը պարզաբանել է, որ տեղափոխվելու է աշխատանքի մասնավոր ոլորտ, հայտնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար չեն առաջադրվել գործող Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը:

ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների ինքնառաջադրման ժամկետը լրացել է նոյեմբերի 30-ին: Ինչպես փոխանցել է կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, առաջադրվածների թիվը մոտ 380 է, նրանցից մոտ չորս տասնյակը անկուսակցական է:

Անկուսակցականներն առաջադրվելու դիմումներ կարող էին ներկայացնել ՔՊ վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրն ունենալու դեպքում:

 Ուշագրավ
---