ԵՄ հանձնակատարն առաջարկել է ստեղծել ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա–Եվրամիություն ձևաչափ![]() 2 դեկտեմբերի 2025 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես է եկել առաջարկով՝ ձևավորել ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ քառակողմ ձևաչափ, որի նպատակն է զբաղվել տրանսպորտային կապակցվածության հարցերով: Այդ մասին Մարթա Կոսը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործողությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։ «Հոկտեմբերին ենք սկսել քննարկումները։ Ես խնդրել եմ, որ նախարարն այսօր մեզ ներկայացնի տրանսպորտային կապակցվածության օրակարգում Հայաստանի առաջնահերթությունները, հետո միասին կքննարկենք»,- ասել է Մարթա Կոսը։ ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ կարելի է ձեռնարկել բազմաթիվ քայլեր կապակցվածության օրակարգով, սակայն դա հնարավոր կլինի միայն խաղաղության պայմաններում։ Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |