Փաշինյան. Վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը բարձրացնել ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակ![]() 2 դեկտեմբերի 2025 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ։ Նա վերահաստատել է, որ ՀՀ պատրաստակամ է բարձրացնել ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակը։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բարձրացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև զարգացնել փոխշահավետ տնտեսական գործակցություն: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում»,–ասվում է ուղերձում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |