Ղուկասյան. Մենք մաքուր ենք, իմ ձեռքերը մաքուր են![]() 2 դեկտեմբերի 2025 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանում անցկացվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստից հետո Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Panorama.am-ը։ «Մենք մաքուր ենք, իմ ձեռքերը մաքուր են։ Էդ անունն իմ վրա չի կպնում, բայց քննիչները, դատախազներն ու դատավորները, եթե հանձնարարականով ինձ դատեցին, պատասխան են տալիս։ Նրանք իրենց աշխատավարձի, ընտանիքը պահելու համար մեզ պես մարդկանց կործանում են, բայց իրենք շան օրն են ընկնելու, որովհետև վերևում Աստված կա»,–ասել է նա։ Նիստին որպես պաշտպան ներգրավված Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է միջնորդություն։ «Ուղիղ եթերում տեսել եմ, թե ինչ տեղի ունեցավ դահլիճում նախավերջին դատական նիստից հետո իմ վստահորդի նկատմամբ, նաև Սպարտակ Ղուկասյանի։ Նիստից հետո նիստերի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ զրպարտչական, սուտ մատնությամբ են հանդես եկել, իմ վստահորդի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ հանրային քրեական հետապնդումը նախաձեռնվեց, կարծում եմ, հատուկ պատվերի ներքո։ Ամբողջն ուղիղ եթերում էր, ես չեմ լսել այնտեղ հայհոյանքներ, մինչդեռ Սպարտակ Ղուկասյանն այդ ժամանակ երբ գալիս էր դատարան, գտնվում էր տնային կալանքի ներքո, իսկ այդ իրադարձություններից հետո այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանն ապօրինաբար ընտրեց խափանման միջոց կալանավորումը։ Դրա հետ մեկտեղ կիրառեց չափազանց կտրուկ սահմանափակում՝ ընդհուպ արգելվել է շփումն ընտանիքի անդամներ հետ։ Միջնորդությունը վերաբերում է նրան, որ դատական նիտերից հետո իմ վստահորդների անվտանգությունն ապահովված չէ։ Մենք դիտարկում ենք, որ դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն իմ վստահորդների նկատմամբ։ Դա եղել է դիտավորյալ, սուտ մատնությամբ»,- ասել է Փոստանջյանը։ Նա հայտնել է, որ պահանջում են դատարանից ապահովել պաշտպանյալների անվտանգությունը՝ զերծ պահելով նրանց սուտ մատնիչներից։ Դատավորը պատասխանել է, որ մեղադրյալների տեղափոխումն ու անվտանգությունը ապահովվում է իրավասու մարմնի կողմից՝ ըստ սահմանված կարգի, և դատարանը նման պարտականություն չունի նիստից հետո։ «Դրա համար կան իրավասու մարմիններ»,- ասել է նա։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ քաղաքապետի պաշտոնում գտնվելու ընթացքում, ըստ քննության, Գյումրիի գլխավոր ճարտարապետի միջոցով քաղաքացուց պահանջել է կաշառք՝ վերջինիս ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց։ Սպարտակ Ղուկասյանը, ով մինչ այդ գտնվել է տնային կալանքի տակ, 2023 թվականի նոյեմբերի 21-ին կալանավորվել է։ Նրան վերաբերող քրեական վարույթը առնչվում է դատարանում հնչեցրած հայտարարությանը, որը Քննչական կոմիտեի գնահատմամբ՝ պարունակել է հայհոյանք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |