Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր![]() 2 դեկտեմբերի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Նախագծերի կառավարման մրցանակաբաշխությունը՝ Project Management Awards 2025–ն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ «Նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025»-ը կազմակերպվել է PMI Հայաստանի կողմից։ Միջոցառման հատուկ հյուրն է PMI-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը։ Միջոցառման նպատակն է միավորել նախագծերի կառավարման ոլորտի մասնագետներին և մրցանակ շնորհել տարվա լավագույն Նախագծի Ղեկավարներից մի քանիսին։ 4 անվանակարգերն են՝
Մրցանակաբաշխության ժյուրիի անդամներից է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։ Evocabank-ը հանդիսանում է Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկերը։ Բանկը մշտապես խթանում է PMI-ի զարգացումը Հայաստանում, հովանավորելով նախորդ տարի իրենց կողմից կազմակերպված ոլորտի ամենամեծ կոնֆերանսն ու գրքի շնորհանդեսը։ «Եթե ցանկանում եք ներկա գտնվել մրցանակաբաշխությանը և ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ, կարող եք ձեռք բերել տոմսերը հետևյալ հղումով»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |