Factor.am. Ուսուցիչների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգերը կրկնակի աճել են![]() 4 դեկտեմբերի 2025 - 11:41 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի առաջին 11 ամիսներին կրթության տեսչական մարմինը ստացել է մանկավարժների կողմից սաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության վերաբերյալ 32 դիմում, ինչը զգալի աճ է 2024 թվականի համեմատ, երբ գրանցվել էր 15 նմանատիպ դեպք։ Տեսչական մարմինը հայտնել է, որ ստացված դիմումներից մի մասը վերաբերել է Երևանին և մի շարք մարզերին, հայտնում է Factor.am-ը։ 2024 թվականին գրանցված 15 դիմումներից 11-ը (73 տոկոսը) վերաբերել է Երևանի ուսումնական հաստատություններին, իսկ մնացած չորսը՝ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերին՝ յուրաքանչյուրը մեկ դեպքով։ 2025 թվականին գրանցված 32 դիմումներից 14-ը (43․7 տոկոսը) վերաբերում է Երևանի, 3-ը՝ Արարատի (9․3 տոկոս), 4-ը՝ Կոտայքի (12․5 տոկոս), 5-ը՝ Լոռու (15․6 տոկոս), 3-ը՝ Շիրակի մարզերին (9․3 տոկոս), իսկ Արմավիրի, Վայոց ձորի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրից ստացվել է մեկ դիմում։ Ընդհանուր 47 դեպքերից 15-ը փոխանցվել են նաև իրավապահ մարմիններին՝ մասնակիորեն, ըստ անհրաժեշտության։ «Մանկավարժական աշխատողներին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ տեղեկատվության տեսչական մարմինը չի տիրապետում: Վերահսկողության ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների և վարույթին մասնակից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից ուսումնական հաստատությանը ցուցաբերվում է աջակցություն: Վերահսկողության արդյունքում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ արձանագրելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարի կողմից ուսումնական հաստատության տնօրենին տրվում է կարգադրություն»,– նշել է տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |