Միրզոյանը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը

Միրզոյանը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ավարտելով իր աշխատանքային այցը Բրյուսել, մեկնել է Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 4-5-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Բրյուսելի օդանավակայանում նա կարճ հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։

Դեկտեմբերի 2-ին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ նիստի շրջանակում, ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, իսկ նիստի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն։

 Ուշագրավ
---