ՀՀ–ն և ԱՄԷ-ն կճանաչեն և կփոխանակեն վարորդական իրավունքները![]() 4 դեկտեմբերի 2025 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և ԱՄԷ–ն կճանաչեն և կփոխանակեն վարորդական վկայականները։ Գործադիրը հավանություն է տվել սեպտեմբերի 30–ին Աբու Դաբիում ստորագրված «ՀՀ և ԱՄԷ ՆԳ նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի» վավերացմանը: Նշվում է, որ փոխըմբռնման այս հուշագիրը կկարգավորի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները, հայտնում է Sputnik Արմենիան։ «Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրով սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները»,– ասված է որոշման մեջ։ Այն քաղաքացիների դեպքում, որոնք ժամանում են բնակության նպատակով, պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն ազատում է դիմող անձին ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից՝ վարորդական վկայականի փոխանակման համար։ Այս միջազգային փաստաթուղթը առաջիկայում կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան, այնուհետև կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |