Բրյուսովում ծեծկռտուք է եղել մի խումբ աղջիկների միջև․ Քրվարույթ կա

Բրյուսովում ծեծկռտուք է եղել մի խումբ աղջիկների միջև․ Քրվարույթ կա

PanARMENIAN.Net - Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում դեկտեմբերի 3–ին ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ աղջիկների միջև։

Factor.am-ի տեղեկություններով՝ նրանք քաշքշել են միմյանց մազերից, հայհոյանքներ հնչեցրել։

ՆԳՆ ոստիկանությունը հայտնաբերել է միջադեպի բոլոր մասնակիցներին և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել նրանց։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ձերբակալված բոլոր ուսանողներն ազատ են արձակվել։

Նրանք Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետից են։ Թե որն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահ կառույցները չեն հայտնում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---