Միր Հոսեյն Մուսավին պաշտոնապես բողոքարկել է քվեարկության արդյունքները15 հունիսի 2009 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների արդյունքում պարտված Միր Հոսեյն Մուսավին պաշտոնապես բողոքարկել է քվեարկության արդյունքները եւ համապատասխան բողոք է ներկայացրել Իսլամական հեղափոխության պաշտպանների խորհրդին:Ըստ Իրանի ՆԳՆ պաշտոնական տվյալների, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զգալի առավելությամբ վերընտրվեց նախագահի պաշտոնում: Գրեթե երկու անգամ պակաս ձայներ հավաքած Մուսավին հայտարարել է ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների եւ արդյունքների կեղծման մասին: Դրանից հետո նրա հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, արդարություն պահանջելով: Ցուցարարները փողոցային բարիկադներ էին սարքում, հրկիզում էին ավոտմեքենաներ եւ քարերով հարվածում էին ոստիկաններին: Միաժամանակ Թեհրանի փողոցներում իրենց հաղթանակն են տոնում Ահմադինեժադի կողմնակիցները: Հաղթողը հայտարարել է մամլո ասուլիսում, որ ընտրություններն «արդար ու ազնիվ են անցել», քվեարկության արդյունքները կասկած չեն առաջացնում, հաղորդում է BBC-ին: Իրանի նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին, ըստ պաշտոնական տվյալների, ընտրությունների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, հավաքելով 33,7 տոկոս, Ահմադինեժադի համար քվեարկել է ընտրողների 62,63 տոկոսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |